Հեռ․: +374 98 676 676, 012 676 676
Փոխարինող դետալների ստուգում

ԳՐԱՆՑՈՒՄԸ EMEX.RU-ՈՒՄ

Խնդրում ենք ընտրել մեր գրասենյակներից մեկը, որտեղից ցանկանում եք ստանալ Ձեր պատվերը:

Ընտրել գրասենյակ
  • Երևան, Ադոնցի 8/2
  • Երևան, Բայրոնի 6
  • Երևան Սեբաստիա
  • Երևան Նորքի Զանգված
  • Երևան Նար-Դոս
  • Աբովյան
  • Աշտարակ
  • Վանաձոր
  • Գորիս
  • Գյումրի
  • Իջևան
  • Կապան
  • Ստեփանակերտ
  • Էջմիածին

Հաճախակի տրվող հարցեր

Գնումներ կատարելիս կարևոր է իմանալ

  Emex.ru կայքում նշված գները վերջնական են Հայաստանում: Բացառություն են կազմում այն ապրանքները, որոնց փոխադրման համար գործում է հավելավճար: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, հեղուկների, մարտկոցների, շարժիչների և փոխանցման տուփերի պատվերներ չեն ընդունվում։

Ակնկալվող ժամկետները նշված են մինչև մեր պահեստ Մոսկվայում: Այդ ժամկետներին պետք է ավելացնել 1-3 օր՝ կախված Ձեր ընտրած տարածաշրջանից: 

Մեքենայի գծագրից պահեստամասը ընտրելուց հետո, Ձեզ կառաջարկվի հենց այն մասը, որը դուք նշել եք գծագրում: ՊԱՀԵՍՏԱՄԱՍԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ և ԼՈՒՍԱՆԿԱՐԸ ՈՐՈՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՒՄ՝ ԿԱՐՈՂ ԵՆ ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԻՆ: Օրինակ՝ դուք ընտրել եք գծագրում այրման մոմի մեկ լար, բայց որոնման արդյունքում գրված է լարերի կոմպլեկտ: Այս դեպքում դուք տեսնում եք մեկ լարի գինը, որը դուք ընտրել եք գծագրում: 

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓՈԽԱՐԻՆՈՂ ՊԱՀԵՍՏԱՄԱՍԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՉՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՆ ՕՐԻԳԻՆԱԼԻՆ, ՓՈԽԱՐԻՆՈՂԻ ԿՈԴԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍՏՈՒԳԵԼ  ԱՅՍՏԵՂ  

Եթե պահեստամասեր փնտրելիս առաջանում են դժվարություններ, մեզ հաղորդագրություն ուղարկեք կայքի միջոցով, նշելով Ձեր մեքենայի VIN կոդը և անհրաժեշտ պահեստամասի նկարագրությունը:
  Խնդրում ենք ուշադրություն դարձնել մատակարարների վարկանիշին (մատակարարի լոգոյի կողքին գտնվող դեղին աստղիկներին): Որքան բարձր է վարկանիշը (ավելի շատ են դեղին աստղերը), այնքան բարձր է հավանականությունը, որ մատակարարը կբերի պատվերը ակնկալվող ժամանակահատվածում և ավելի քիչ է ձախողման հավանականությունը:
 
Հարգելի հաճախորդ, խնդրում ենք ուշադրություն դարձնել մատակարարների անուններին, կարող են մատակարարվել ՕՐԻԳԻՆԱԼ մասեր ԱՌԱՆՑ օրիգինալ փաթեթավորման, պիտակավորման կամ լինեն EMEX փաթեթավորմամբ: Այս մասերի իսկությունը և որակը ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԵՆ՝ ստորև նշված մատակարարներից պատվիրելու դեպքում, և փաթեթավորման վերաբերյալ բողոքներ չեն ընդունվում:  

NPOL, NPOG, NPOX- Япония, NALL, NALG, NALR, JAPL, HOLL, STEL, USAG, MEGA, MEGY, NALS, EURO, KORU - EURO, HOLL, JAPL, KORU, MEGA, NALG, NALL, NALR, NALS, STEL, USAG, NPOG, NPOL, NPOX, NPOZ, ATEX, ATEM, ANEXSTOС – Москва, STAC.  

Ձեր պատվերը մեր գրասենյակում պատրաստ լինելուն պես, Դուք կստանաք SMS հաղորդագրություն:

Ցանկացած այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 98 676 676. Մենք ուրախ կլինենք Ձեզ օգնել:
 
       

Բեռնափոխադրման արժեքը

Հայաստան տեղափոխումը ներառված է գնի մեջ: Հավելավճար է կիրառվում այն դեպքերում երբ մեկ տեղի զանգվածը գերազանցում է 60կգ (1կգ=600դրամ), ինչպես նաև հետևյալ ապրանքների համար՝

- դիմապակի - 20000 դրամ

- կապոտ - 7000 դրամ

- բեռնախցիկի ծածկոց - 4000 դրամ

- դուռ - 3000 դրամ

- անվադող - 2000 դրամ

- անվահեց - 2000 դրամ

- արգելակման սկավառակներ - զույգը 3000 դրամ

 

 

Ինչպես գտնել պահեստամասը

Ամենավստահելի միջոցը համարվում է որոնումը VIN համարով: Ձեզ կտրամադրվեն Ձեր մեքենային համապատասխանող ավտոպահեստամասերի սխեմաներ և ցանկ: Ցանկից դետալը ընտրելուց հետո, Դուք կտեսնեք բոլոր մատակարարների օրիգինալ ավտոպահեստամասերի առաջարկները, դրանց գները և առաքման ժամկետները: Ձեր ընտությանը նաև կառաջարկվի օրիգինալ պահեստամասի փոխարինողների ցանկը:

 

ՈՒՇԱԴՈՒԹՅՈՒՆ

Առաջարկվող օրիգինալ պահեստամասի փոխարինողների ցանկը անհրաժեշտ է ստուգել:

Օդային և ցամաքային բեռնափոխադրումներ

Բոլոր պահեստամասերը ներմուծվում են  ավիաբեռնափոխադրման միջոցով:

Մարտկոցների պատվիրման դեպքում  պարտադիր է դարձնել բեռնափոխադրման տեսակը ցամաքային՝ ձեր անձնական էջի կարգավորումների բաժնում ընտրելով Способ доставки "Эмекс (Москва)"։

 

ՈՒՇԱԴՈՒԹՅՈՒՆ

Ցամաքային բեռնափոխադրում Հայաստան այս պահին չի իրականացվում:

 

Երբ կլինի Երևանում

Պատվերը կարելի է ստանալ Երևանում 1-2 օր անց, երբ կայքում դետալի կարգավիճակը կլինի "Отправлен со склада" կամ "Выдан": 

 

ՈՒՇԱԴՈՒԹՅՈՒՆ

Դուք կստանաք SMS և էլ. հաղորդագրություն, երբ պատվերը պատրաստ կլինի հանձմանը Երևանի գրասենյակում:

Պատվերի կարգավիճակներ

Заказан – պատվիրված է

Упоставщика – պատվերը մատակարարի մոտ է

Отправлен поставщиком – պատվերը ուղարկված է emex-ի պահեստ

Пришел на склад (Москва) – պատվերը գտնվում է Մոսկվայի պահեստում

Отправлен со склада (Москва) – պատվերը ուղարկվել է Երևան

Готов к выдаче – պատվերը Ձեր ընտրած գրասենյակի ճանապարհին է

Выдан –պատվերը պատրաստ է՝ կարող եք ստանալ այն գրասենյակից

Отменен – պատվերը չեղարկվել է՝ անհրաժեշտ է վերապատվիրել

 

ՈՒՇԱԴՈՒԹՅՈՒՆ

Պատվերը ստանալու համար, գրասենյակ այցելելուց առաջ անպայման սպասեք SMS հաղորդագրությանը։

Փոխարինող պահեստամասի ընտրություն

Եթե Դուք ունեք դետալի կոդը, սակայն վստահ չեք փոխարինողների հարցում՝ կարող եք ճշտել դետալի ինքնությունը մեզ մոտ:

Մենք երաշխավորում ենք emex.am-ում նշված փոխարինող դետալների ինքնությունը:

 

ՈՒՇԱԴՈՒԹՅՈՒՆ

Emex.am-ի և emex.ru-ի փոխարինող դետալների ցանկը կարող է տարբերվել: Մենք չենք կրում պատասխանատվություն emex.ru կայքում նշված փոխարինող դետալների համար:

Ինչպես ուղղել հարց

Սեղմեք էջի վերևի աջ անկյունում գտնվող Ձեր անունի վրա: Բացված ցանկում ընտրեք "Сообщения" բաժինը, այնուհետև սեղմեք "Написать" կոճակը, որից հետո ուղղեք Ձեր հարցը և սեղմեք "Отправка" կոճակը: Նշենք, որ Դուք ունեք հնարավորություն նամակին կից ուղարկել նկար՝ սեղմելով "Обзор" կոճակը:

Մատակարարի ընտրություն

Պատվիրման ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մատակարարի վարկանիշին, որն արտահայտվում է կանաչ սլաքների քանակով: Պատվերի ժամանակին մատակարարելու հավանականությունը բարձր է այն մատակարարի մոտ, որի կանաչ սլաքները ավելի շատ են:

Ինչպես սկսել գնումները

Գնումները սկսելու համար անհրաժեշտ է գրանցվել մեր գրասենյակներից մեկում, անցնելուվ հետևյալ հղումով: Այնուհետև պետք է գտնել և ավելացնել զամբյուղ գնվող պահեստամասը և լիցքավորել հաշիվը համապատասխան գումարով: Երբ պատվերը հասանելի լինի ՀՀ-ում, Դուք կստանաք SMS և էլ. հաղորդագրություն:

Գրանցման սխալ

Գրանցման ժամանակ անհրաժեշտ է լրացնել դաշտերը ռուսերեն տառերով:

Երաշխիք և հետվերադարձ

Մենք երաշխավորում ենք emex.ru կայքից գնվող դետալների ինքնությունը և որակը: Այդ իսկ պատճառով Դուք կարող եք վերադարձնել ապրանքը այն ստանալուց 14 օրվա ընթացքում՝ կեղծիքի հայտնաբերման, ստացված դետալի կոդի և քանակի անհամապատասխանության, ինչպես նաև պահեստամասի խոտանի կամ վնասվածքի հայտնաբերման դեպքում:

Հետվերադարձի դեպքում պարտադիր է գնված ապրանքի emex կպչուն պիտակի և ՀԴՄ կտրոնի առկայությունը (կանխիկ գնման դեպքում):