Հեռ․: +374 98 676 676
Փոխարինող դետալների ստուգում

Մեր մասին

 

Emex.am կայքը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում Emex.ru ռուսական ընկերության պաշտոնական գործընկերը: Emex.ru ընկերությունը Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ամենամեծ մեծածախ առցանց խանութներից մեկն է: Տրամադրելով ընտրության հսկայական դաշտ «Emex.ru» առևտրային հարթակը հռչակվել է որպես չափազանց հուսալի և վստահելի կապող օղակ ավտոպահեստամասերի մատակարարների և գնորդների միջև:

Կատարյալի հասցված բեռնափոխադրման գործընթացի և մատակարարների միջև առողջ մրցակցության շնորհիվ, մենք երաշխավորում ենք ամենամրցակցային գները շուկայում, մատակարարման սեղմ ժամկետներում: Ձեռք բերելով առաջարկվող արտադրանքը, Դուք ստանում եք անհրաժեշտ պահեստամասի որակական երաշխիք:

Մեզ մոտ ավտոպահեստամասի պատվեր տեղադրելով՝ կարող եք վստահ լինել, որ կստանաք հենց այն մասը, որն իսկզբանե նախատեսել էիք ստանալ, այլ ոչ թե էժանագին կեղծիք:


Անճշտություններով պատվեր ստանալու դեպքում, մասնավորապես՝ մեխանիկական վնասվածքի առկայությամբ, կեղծված պահեստամաս ստանալու դեպքում, պակասորդով պատվեր ստանալու դեպքում եւ այլն, մենք միշտ պատրաստ ենք լուծել ստեղծված իրավիճակը Ձեր օգտին:


Մեր ընկերության բարձր որակավորում ստացած մասնագետների պարտականությունն է՝

  • ծանոթանալ ստեղծված իրավիճակին
  • հետազոտել անճշտության մանրամասները
  • տալ մասնագիտական եզրակացությունը

Անճշտությունը հաստատելու դեպքում, կազմակերպությունը պարտավորվում է Ձեզ վերադարձնել վճարած ամբողջական գումարը:


Տվյալ կայքը նախատեսված է ինչպես կոմերցիոն կազմակերպությունների, այնպես էլ անհատների համար, ում համար կարևոր է ստանալ որակյալ արտադրանք` խուսափելով հավելավճարներից:

 
Ակնկալում ենք երկարաժամկետ եւ փոխշահավետ համագործակցություն: