Հեռ․: +374 98 676 676
Փոխարինող դետալների ստուգում

ENDUROVISION®

 

ENDUROVISION® ապակեմաքրիչները նորույթ են ռուսական ավտոմոբիլային հետվաճառքային սպասարկման շուկայում։ Մրցակիցների արտադրանքի համեմատ այս ապակեմաքրիչները ունեն առավել շահավետ գին/որակ հարաբերակցություն։

 

ENDUROVISION® ապակեմաքրիչներն արտադրվում են օգտագործելով համեմատաբար բաձր գնային սեգմենտի արտադրանքին բնորոշ տեխնոլոգիաներն ու լուծումները, և դրսևորում են բացառիկ գործառնական հատկանիշներ։ Ընդ որում, արտադրության արդյունավետ կազմակերպման և խելամիտ գնային քաղաքականության շնորհիվ դրանք առավել հասանելի են մնում ավտոսիրողների գերակշիռ մեծամասնության համար։

 

ENDUROVISION® ապակեմաքրիչների տեսականին, որն առաջարկվում է ավտոպահեստամասերի շուկայում, ունի կիրառության ավելի քան 1700 տարբերակ, ինչն ապահովում է եվրոպական ավտոպարկի ավելի քան 85%-ը և թույլ է տալիս ապակեմաքրիչներ ընտրել գրեթե ցանկացած մեքենայի համար։ Չափերի լայն շրջանակը հեշտացնում է ընտրությունը կոնկրետ մեքենայի համար։

 

ENDUROVISION® կարկասով ապակմաքրիչների կառուցվածքի մեջ հաշվի են առնված շահագործման բոլոր առանձնահատկությունները․ ամուր պողպատյա կարկաս փոշու ծածկույթով և
չժանգոտվող պողպատե հիմքով (կոռոզիան կարկասով ապակեմաքրիչների թիվ 1 թշնամին է), ապահովում է կայուն հատկանիշներ երկար ծառայության ընթացքում։ Լծակների կառուցվածքն ապահովում է մաքրող մասի հավասարաչափ ճնշումը դիմապակու վրա։ Հետևաբար, ապակեմաքրիչը գծեր չի թողնում դիմապակու վրա։ Բնական կաուչուկի հիմքով
պատրաստված ներդիրը նպաստում է դիմապակու արդյունավետ մաքրմանը և ապակեմաքրիչի անձայն աշխատանքին։

 

ENDUROVISION® առանց կարկասի ապակեմաքրիչները ոչ միայն նախագծված են և արտադրված են ամենաժամանակակից տեխնոլոգիաներով, ինչն ապահովում է դիմապակու մաքրման բարձր մակարդակը ցանկացած եղանակային պայմաններում և դրանց օգտագործման երկարատևությունը, այլ նաև ունեն էլեգանտ աէրոդինամիկ դիզայն։ ENDUROVISION® առանց կարկասի ապակեմաքրիչների դիմապակու երկրաչափությանը հարմարվելու ունակությունը, և հետևաբար ապակեմաքրիչի ամբողջ աշխատանքային երկարությամբ հավասարաչափ ճնշման ապահովումը թույլ է տալիս մաքրել դիմապակին առանց բծերի և ապահովել անվտանգության բարձր մակարդակ։

 

ENDUROVISION® առանց կարկասի ապակեմաքրիչների ամրակները նախագծված են այնպես, որ ապահովեն արագ և հեշտ տեղադրում։

 

Ապակեմաքրիչների մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել այստեղ։

 

 

 

  

 

  Եմեկս Ավտոն Հայաստանում ENDUROVISION-ի պաշտոնական ներկայացուցիչն է