Հեռ․: +374 98 676 676, 012 676 676
Փոխարինող դետալների ստուգում

Օգտագործման պայմաններ

1. Հիմնական դրույթներ

1.1 Սույն համաձայնագիրը կնքվում է Գնորդի և Վաճառողի (ՀՀ-ում Эмекс.Ру-ի պաշտոնական ներկայացուցիչ՝ “ԵմեկսԱվտո” ՍՊԸ, ք.Երևան, Բաղրամյան 62-76, ՀՎՀՀ ՝00893961) միջև վճարումը կատարելու պահին առաջիկա պատվերների դիմաց emex.ru կայքում:

1.2 emex.ru Ինտերնետ-խանութում տեղադրված տեղեկատվությունը ներառում է ապրանքի ձեռքբերման առաջարկի պայմաններ և հանդիսանում է հասարակական օֆերտա, որը նախատեսված է ՀՀ քաղաքացիական կոդեքսով:

1.3 Պատվերը ձևակերպելիս, Գնորդը համաձայնվում է սույն Համաձայնագրով նախատեսված պայմաններին:

1.4 Ինտերնետ-խանութում գնումներ կարող է կատարել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով ընդունակ է վճարել և ընդունել ապրանք ՀՀ-ի տարածաշրջանում:

1.5 Գնված ապրանքի դիմաց վճարվում է միայն ՀՀ դրամով “Հաշվի լիցքավորում emex.ru կայքում” բաժնում նշված վճարման տեսակների միջոցով:

1.6 Գնորդի վիրտուալ բալանսի լիցքավորումը emex.ru կայքում ՌԴ ռուբլի ով կատարվում է վճարման պահին Ինեկոբանկ ՓԲԸ-ի կողմից սահմանված վաճառքի կուրսով:

2. Տեղեկատվություն պրանքների մասին

2.1 Ապրանքը ներկայացված էԻնտերնետ-խանութում բրենդի (արտադրողի անվանման) և արտադրողի կողմից վերագրած արտիկուլի միջոցներով:

2.2 Ինտերնետ-խանութում ցանկացած ապրանքի համար կարող է տրամադրվել մի քանի առաջարկ, համապատասխան մատակարարի լոգոյով, վարկանիշով, առաքման ժամկետով և գներով:

2.3 Ընտրված ապրանքի համապատասխանության պատասխանատվությունը կրում է Գնորդը, բացառությամբ այն դեպքերի, երբ Գնորդի հարցման արդյունքում ապրանքի բրենդը և արտիկուլը տրամադրվել է Վաճառողի կողմից առցանց նամակագրությամբ:

3. Ապրանքի ձեռքբերման կարգը

3.1 Պատվերները ընդունվում են Ինտերնետ-խանութի միջոցով:

3.2 Գրանցված Գնորդը իրավունք ունի ձևակելպել պատվերը ցանկացած ապրանքի համար, որը ներկայացված է Ինտերնետ-խանութի կայքում:

3.3 Գնված ապրանքի առաքվում է ԵմեկսԱվտոյի այն գրասենյակը, որը ընտրվել է Գնորդի կողմից գրանցման պահին, եթե Կողմերը չունեն այլ պայմանավորվածություն:

3.4 Ինտերնետ-խանութում նշված է առաքման միջին ժամկետ մինչև Վաճառողի պահեստ Մոսկվայում: Առաքման միջին ժամկետը մինչև երևանյան գրասենյակ տևում է մեկ աշխատանքային օր, իսկ դեպի մարզեր առաքումը տևում է երեք աշխատանքային օր՝ Վաճառողի կողմից Մոսկվայի պահեստ հանձնման օրվանից: Սակայն որոշ դեպքերում առաքման ժամկետը կարող է տևել ավելի երկար:

3.5 Գնորդը կարող է հրաժարվել պատվերից, եթե ապրանքը չի առաքվել Վաճառողի պահեստ Մոսկվայում ՝պատվերի ձևակերպման պահին նշված ժամկետների ընթացքում:

3.6 Գնորդը կարող է վերադարձնել կամ փոխանակել ինտերնետ-խանութից ձեռք բերված ապրանքը ՝ ստացման օրվանից 7 օրվա ընթացքում, եթե՝

  • ստացված ապրանքի բրենդը և արտիկուլը չեն համապատասխանում պատվիրված ապրանքին,
  • ապրանքը վնասված է,
  • ստացված ապրանքի քանակը չի համապատասխանում պատվիրված ապրանքի քանակին,
  • կա ապացույց ապրանքի կեղծ լինելու մասին: